Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
2011-ին գիտնականների մի մեծ խումբ համախմբվեց ու «Պահանջեց գիտության ֆինանսավորման ավելացում», http://www.facebook.com/science.and.finance: Ամռան վերջին օրերին տեղի ունեցավ նրանց՝ ծաղկաձորյան հայտնի հավաքը, որտեղ նրանք կարողացան բերման ենթարկել նախագահին, որը պատահմամբ եկել էր Ծաղկաձոր՝ տեսնելու, թե ինչպես են ընթանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքի վերանորոգման աշխատանքները: Երիտասարդները մի կերպ կարողացան համոզել նախագահին, որ երիտասարդ գիտնականն ինքը՝ շատ ավելի կարևոր է, քան երիտասարդական ...
Ողջունելի է, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի չորս անդամներ բանաձև են ներկայացրել, որը պաշտպանում է Կոնգրեսում Հայոց իրավունքների հետապնդման մի նոր մոտեցում՝ դուրս գալով Ցեղասպանության ճանաչման շրջանակներից:
Չեքիջյանական տարվա շրջանակներում, հունվարի 23-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ հանրահայտ խմբավար, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ և ՀՍԽՀ ժողովրդական արտիստ, 100-ից ավելի մեդալներով, դիպլոմներով պարգևատրված պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին նվիրված համերգ, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում 100-ամյակն է տոնել գյուղի ամենատարեց բնակիչներից Աղավնի Բոզոյանը: 109 թոռ ու ծոռ ունեցող կինը դարձել է բազմամարդ գերդաստանի խորհրդանիշը, եւ իր ծննդյան տարեդարձն էլ տոնել է հարազատների ու գյուղացիների մասնակցությամբ:
Թուրքիայի հմնադրամների խորհուրդը Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցին է վերադարձրել 1974-ին բռագրաված հողակտորը։
«Հայաստան» հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը նոյեմբերի 16-ին «Հայ կենտրոն» սրահում անցկացրել է իր ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը, որի հասույթը կուղղվի Արցախի Նոր Մարաղա գյուղում համայնքային կենտրոնի կառուցման երկրորդ փուլին:
Հայաստանի երիտասարդկան սիմֆոնիկ նվագախումբը կստանա պետական կազմակերպության կարգավիճակ: Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Նոր ոչ կոպերցիոն կազմակերպության հաշվին կփոխանցվի 80 մլն դրամ:
Yerkir.am-ի տեղեկություններով` մարտի 9-ին Հայաստանում առաջին անգամ համերգով հանդես կգա ֆրանսիացի անվանի երգչուհի Պատրիսիա Կասը:
Թուրքիան դուրս կմնա տարածաշրջանի քաղաքական գործընթացներից, եթե Հայաստանի հետ հարաբերությունները չկարգավորի, «ԱՌԿԱ» գործակալությանն է հայտնել Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
Անցած շաբաթ Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել էր, թե ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերման պատուհան է բացվել: Ամերիկացի համանախագահը, ուշադրություն դարձնենք, խոսում է ոչ թե պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսման կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին, ինչին ուղղված էր միջնորդների վերջին երկու տարիների գործունեությունը, այլ հենց կարգավորման համաձայնագրի: Իսկ սա նշանակում ...
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 45 տարեկան է: Տասնամյակներ շարունակ «Էրեբունի» արգելոց-թանգարանը անում է ամեն ինչ` անցյալը ճանաչելի դարձնելու, ներկայի նկատմամբ ուշադրությունը խթանելու և ապագայի նկատմամբ պատվախնդիր լինելու ուղղությամբ: 2013-ը ամփոփելով իր հիմնադրման 45-րդ տարեդարձին նվիրված միջոցառմամբ` արգելոց-թանգարանը նպատակ է հետապնդում անցած ուղին ներկայացնել նոր ծրագրերի համատեքստում` Երևանի հիմնադրման 2800 ամյակին ընդառաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արգելոց-թանգարանն ակնկալում է, ...
Ֆրանսիայի և առհասարակ աշխարհասփյուռ հայությունը չափազանց վրդովված էր Սահմանադրական խորհրդի` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մերժելու մասին ընդունած սկանդալային որոշմամբ:
Հայաստանում փետրվարի 22–ից մարտի 16–ն անցկացվող բրիտանական ֆիլմերի 12–րդ փառատոնը նվիրված կլինի սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարդկանց ակտուալ ներառական և հաղորդակցության խնդիրներին, տեղեկացրեց Հայաստանի Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։
Հայտնի հեռուստամեկնաբան, 25 տարի CNN հեռուստաընկերության եթերում աշխատած նախկին հաղորդավար Լարի Քինգը ոչ միայն ներկա է գտնվել «Հայաստան» համայկական հիմնադրամի` Լոս Անջելեսում տեղի ունեցած «Հեռուստամարաթոն-2013»-ին, այլ նվիրատվություն է կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա «Դեպի Արցախ» խորագրով հեռուստամարաթոնին 5000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել:
Ֆրանսիական հասարակական «France 2» հեռուստաալիքը ցուցադրել է հաղորդում՝ նվիրված աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրին, ով հայկական ծագում ունի եւ նրա անցած ուղուն, այն մասին, թե ինչպես է երգիչն անցել փշոտ ճանապարհներով ու հասել հաջողության, բարձրացել գահին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» թերթը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: